211652_close_icon
views-count54717 դիտում article-date 22:14 31-01-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Altezza-ն, Opel Astra-ն ու Lada-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի  Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Պ.-ի վարած Toyota Altezza մանիշի, Արարատի մարզի բնակիչներ, 42-ամյա Դավիթ  Տ.-ի վարած Lada  մակնիշի և 33-ամյա Նարեկ Դ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր