6527 դիտում
22:14 30-01-2022
Անազատության մեջ գտնվողները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ նրանց չեն պատվաստում. Aravot.am
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 21 կալանավորված անձ եւ դատապարտյալ երկուշաբթի՝ հունվարի 31-ից անժամկետ հացադուլ կհայտարարեն։ Պատճառը նրանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցության տրամադրման անորոշությունն է։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց դատապարտյալների իրավունքների հարցերով զբաղվող «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։
Կառավարության հունվարի 20-ի նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը: Ըստ այդ որոշման՝ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները թույլատրվում են ազատությունից զրկված անձի եւ նրան տեսակցող անձի պատվաստված լինելու կամ էլ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունենալու պարագայում։
«Բնականաբար, ֆինանսական միջոցներից ելնելով դատապարտյալներից շատերը չեն կարողանում թեսթ հանձնել։ Դիմումում նշել են, որ եթե գումարն էլ գտնում են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ասում է, որ անազատության մեջ գտնվողների հարազատները պետք է հոգան այդ ծախսերը, համապատասխան կենտրոններից մասնագետներ բերեն՝ հետազոտություն իրականացնելու»,- ասում է Իրինա Մանուկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր
4666 դիտում
23:45 22-07-2019
Իրանցի կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել. aravot.am
Այս բաժնից
1579 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ