211652_close_icon
views-count3779 դիտում article-date 22:55 27-01-2022

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից:

2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր