Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 2 ամիս դրամական աջակցություն կստանան
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու որոշները գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ վիճակում ու նաև պայմանավորած ձմեռակացի հնարավոր դժվարություններով` առաջարկում ենք աջակցության ժամկետները ևս երկու ամսով երակարձգել»,- ասաց նա։
Այսպիսով՝ մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուներն՝ անկախ տարիքից և սեռից, 20-հազարական դրամ: