12534 դիտում
13:46 27-01-2022
Պրոգրեսիվ աճի շրջանում ենք. հիվանդների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. Ավանեսյան
Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով:
«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,- ասաց նա։
Նախարարը վստահեցրեց՝ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:
Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ Pfizer-ն առաջիկայում կլինի Հայաստանում:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումները 18-19 տոկոս են կազմում, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների շրջանում. 12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի:
Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում:

Նմանատիպ նյութեր
4048 դիտում
13:06 11-06-2020
Ունենք 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ, 32 հոգի ունի հոսպիտալացման կարիք․ Արսեն Թորոսյան
3913 դիտում
23:30 20-08-2018
Սիրիայի բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի. ԱՄՆ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր