211652_close_icon
views-count4048 դիտում article-date 13:06 11-06-2020

Ունենք 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ, 32 հոգի ունի հոսպիտալացման կարիք․ Արսեն Թորոսյան

Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կորոնավիրուսը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այնուհետև իրավիճակի մասին զեկուցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրը՝ 1751: Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է: Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք և ընդհանուր մահերի թիվը հասնում է 245-ի: Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար: Հաջորդ կարևոր ցուցնաիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ»,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով: «Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք»:

Նմանատիպ նյութեր