211652_close_icon
views-count2015 դիտում article-date 13:00 24-01-2022

Արման Թաթոյանի գործունեությունը պատշաճ է իրականացվել, ՄԻՊ փոփոխությունից հետո դժվար թե կարողանանք անաչառ գնահատականի արժանացնել այն թերությունները, որ առկա են տարբեր ոլորտներում․Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման, գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների շարքում, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը։

«ՄԻՊ գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում, և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը՝ սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցերում»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր առկա խնդիրները, թերությունները և հանցագործությունները, որ կատարել է թուրքադրբեջանական տանդեմը։

«Ես կարծում եմ՝ Արման Թաթոյանի գործունեությունը պատշաճ կերպով է իրականացվել, և կարծում եմ, որ ՄԻՊ փոփոխությունից հետո դժվար թե մենք կարողանանք անաչառ գնահատականի արժանացնել հատկապես այն թերությունները, որոնք այսօր կան պետականաշինության, կադրային քաղաքականության, անվտանգության համակարգի, բանակի հետ կապված, Արցախի հարցերում, ՏԻՄ խնդիրներում։ Այս բոլոր ոլորտներում  Արման Թաթոյանի կերպարը հենց այն կերպարն էր, որը կարող է պատշաճ և անաչառ գնահատական տալ այդ ամենին՝ ընդ որում գտնվելով նաև պետության կողքին»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ հզոր իշխանություններն այդ պաշտոններին առաջարկում են մարդկանց, որոնք որոշակի ընդդիմադիր կեցվածք ունեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր