211652_close_icon
views-count1404 դիտում article-date 20:23 20-01-2022

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը

Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ: 

Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, ինչպես նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից:

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. Լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:

Շատ կարևոր է նաև իրազեկել ֆուտբոլային հանրությանը, թե որ դեպքերում հանդիպման գլխավոր մրցավարը կարող է դիմել VAR համակարգի օգնությանը: VAR-ը կարող է միջամտել խաղին միայն եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերն ընդամենը 4-ն են՝

Գոլի արձանագրում

11 մետրանոց

Ուղիղ կարմիր քարտ

և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ մրցավարը սխալմամբ պատժում է ոչ մեղավոր խաղացողի:

Անկախ ամեն ինչից՝ VAR-ի դերը միայն խորհրդատվական է: Վերջնական որոշում կայացնողը միշտ գլխավոր մրցավարն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներդնել VAR համակարգը հայկական ֆուտբոլում՝  սկսած 2022/2023 մրցաշրջանից:

Նմանատիպ նյութեր