211652_close_icon
views-count5458 դիտում article-date 14:50 16-01-2022

«Ո՛չ անհրաժեշտ է, և ո՛չ էլ ժամանակն է… Սա ուղղակի մեր քաոտիկ նկարագրի դրսևորումն է». Բագրատ սրբազանը՝ Ծառուկյանի նախաձեռնության մասին. aravot.am

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնությունը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը, բուռն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել:

Aravot.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս առնչությամբ իր տեսակետը ներկայացրեց. «Մեր հոգեւոր ընկալումների ավանդության հետ բացարձակ կապ չունեցող երեւույթ է, ո՛չ անհրաժեշտ է, եւ ո՛չ էլ ժամանակն  է»:

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն իր այդ որոշումը պատճառաբանում է նրանով, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատ պետություններ ունեն Քրիստոսի արձանը, մենք չունենք, Բագրատ սրբազանն արձագանքեց. «Առաջին քրիստոնյա ազգն ենք եւ երբեք այդպիսի բան չենք ունեցել եւ անհրաժեշտությունն էլ չենք ունեցել, ոչ թե չենք կարողացել ունենալ»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր