211652_close_icon
views-count9055 դիտում article-date 10:31 12-01-2022

Սուրեն Պապիկյանն անցել է գործի. նոր նշանակումներ ու ազատումներ ՊՆ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:

Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր