Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր
Ղազախստանում իրադարձությունների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 8-ին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել գործընկերոջ հետ:
«Այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո: Նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ցուցաբերել լիարժեք աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։