1854 դիտում
18:17 14-12-2016
ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 13-ին հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին:
Հանձնակատարին են ներկայացվել նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք միտված են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունների հստակեցմանը:
Հանձնակատարն իր հերթին կարԵՒորել է նախագծի ընդունումը, նշելով, որ այդ կարգավորումները կնպաստեն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
721 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
739 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին