211652_close_icon
views-count38456 դիտում article-date 16:36 05-01-2022

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Չկալովկա գյուղում գործող «Ֆլեշ» բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. ժամանել են Սևանի հրշեջներն ու ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  Չկալովկա գյուղի վարչական տարածքում  բենզալցակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ  նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել  այն:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նախնական վարկածի համաձայն՝  կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր