211652_close_icon
views-count97089 դիտում article-date 14:50 05-01-2022

Կոտայքի մարզում՝ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ, պարզվեց առանձնապես ծանր հանցագործության դրդապատճառն ու ի՞նչ է եղել 2 մլն 750 հազար դրամի հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 333 հոդվածի 1-ին մասի (հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կոտայքի բաժին  դիմած քաղաքացու ահազանգի փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ս.-ն և հայտնել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ չհասած կամրջի մոտ, ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով կանգնացրել են  իր վարած Ford մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ էլ դանակով հարվածել են իր ձախ ոտքին ու հափշտակել իր մոտ եղած 2 մլն 750 հազար դրամը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորութամբ ստեղծվել է օպերատիվ խումբ ու օրերի ընթացքում պարզվել է, որ Անդրանիկ Ս.-ն սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքում գործող  «ՄՍ»  մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել է մոտ 1 մլն 900 հազար դրամ:

Նա այդ գումարը պետք է փոխանցեր Երևանի բնակիչ, «Անվիր »-ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ս.-ին:
Պարզվել է, սակայն, որ իր անձնական կարիքների համար նա ծախսել է գումարը, իսկ դեկտեմբերի  21-ին հերթական խմբաքանակի ապրանքի դիմաց Մարտիկ Ս.-ից մոտ 850 հազար դրամ վերցնելուց հետո  տեսել է , որ չի կարողացել Արմեն Ս.-ին վճարել ընդհանուր 2 մլն 750 հազար դրամը, ձևացրել է, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է  կատարվել:

Պարզվել է  նաև, որ նախապես նա իր վարած Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի մեջ իր մոտ եղած խոհանոցային  դանակով  վնասել է ձախ ձեռքի ափն ու ձախ ազդրը և հետո պատռել տաբատի գրպանները:

Փաստերի ճնշման տակ Անդրանիկ Ս.-ն խոստովանել է , որ իր նկատմամբ հարձակում տեղի չի ունեցել, ներկայացրել է Մարտիկ Ս.-ից վերցված գումարն ու խոհանոցային դանակը:

Նա պատճառաբանել է նաև, որ նման քայլի է դիմել, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր