Տեղի ունեցավ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը, հայտնում է News.am-ը։
Արարողությանը ներկա էին հարազատներ, հասարակական- քաղաքական գործիչներ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գ. Հայրապետովի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
Գեներալ-մայոր Գրիգորի Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին։ Ա
շխատանքային գործունեությունը 1985-1987 թթ. ծառայությունը՝ ԽՍՀՄ զինված ուժերում 1990-1992 թթ. Երևանի Ներքին գործերի վարչության միլիցիոներ 1992-1998 թթ ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության ծառայության խմբի հրամանատար, թիկնապահների ծառայության բաժնի թիկնապահ։
1997 թ. ավարտել է ՀՀ Ներքին գործերի ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը։
1998-2003 թթ. ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ։
2003-2004 թթ ՀՀ ԱԱԾ ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ։
2004-2018 թթ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ-բաժնի պետ։
2009 թ. ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ուսումնական ակադեմիան։
2018-2019 թթ Պետական պահպանության ծառայության պետ Գ. Հայրապետովը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ։
Գ. Հայրապետովը զգալի ավանդ ունի ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման հայրենանվեր գործում։
Արհեստավարժ, բարձր մակարդակով իրականացրել և ապահովել է Հայաստանի Հանրապետության 3 նահագահների և ներկայիս վարչապետի անվտանգությունը։
Պահանջկոտ է եղել իր և ենթակաների նկատմամբ, մշտապես աշխապտել է մասնագիտական գիտելիքների հարստացման ուղղությամբ։
Իր կազմակերպչական ունակություններով կարողանում էր հստակ խնդիրներ դնել ենթակաների առջև և հետևողականորն հասնել դրանց անթերի կատարմանը։
Գ. Հայրապետովը ծառայության ընթացքում ունեցած դրական ձեռքերումների համար բազմիցս խրախուսվել է, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին պարգևատրվերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2010 թ.՝ «ՀՀ Անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, իսկ 2018 թ. նրան շնորհվել է «ՀՀ Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։
Գ. Հայրապետովը բնավորությամբ ազնիվ էր, համեստ և սկզբունքային։
Ընկալում էր ենթականերին հուզող հարցերը և հնարավորության սահմաններում օգնում նրանց։
Աշխատում էր հաշվի չառնել անձնական ժամանակը։
Վայելում էր կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։
Իր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում ծառայակիցներին։
2019 թ. նրան շնորհվել է «Գեներալ մայոր» բարձրագույն սպայական կոչում: