211652_close_icon
views-count40443 դիտում article-date 13:05 04-01-2022

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը

Այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ժամը 18։00-ին տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։ Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։ 

Գրիգորի Հայրապետովի կենսագրությունը 

Գեներալ-մայոր Գրիգոր Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին։ 

Աշխատանքային գործունեությունը

1985-1987 թթ. ծառայությունը՝ ԽՍՀՄ զինված ուժերում
1990-1992 թթ. Երևանի Ներքին գործերի վարչության միլիցիոներ
1992-1998 թթ ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ նախագահի և  բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության ծառայության խմբի հրամանատար, թիկնապահների ծառայության բաժնի թիկնապահ

1997 թ. ավարտել է ՀՀ Ներքին գործերի ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը

1998-2003 թթ. ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ

2003-2004 թթ ՀՀ ԱԱԾ ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ 

2004-2018 թթ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ-բաժնի պետ

2009 թ. ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ուսումնական ակադեմիան
2018-2019 թթ Պետական պահպանության ծառայության պետ

Գ. Հայրապետովը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ 

Գ. Հայրապետովը զգալի ավանդ ունի ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման հայրենանվեր գործում։ Արհեստավարժ, բարձր մակարդակով իրականացրել և ապահովել է Հայաստանի Հանրապետության 3 նահագահների և ներկայիս վարչապետի անվտանգությունը։ 

Պահանջկոտ է եղել իր և ենթակաների նկատմամբ, մշտապես աշխապտել է մասնագիտական գիտելիքների հարստացման ուղղությամբ։ Իր կազմակերպչական ունակություններով կարողանում էր հստակ խնդիրներ դնել ենթակաների առջև և հետևողականորն հասնել դրանց անթերի կատարմանը։ 

Գ. Հայրապետովը ծառայության ընթացքում ունեցած դրական ձեռքերումների համար բազմիցս խրախուսվել է, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին պարգևատրվերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2010 թ.՝ «ՀՀ Անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, իսկ 2018 թ. նրան շնորհվել է «ՀՀ Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։ 

Գ. Հայրապետովը բնավորությամբ ազնիվ էր, համեստ և սկզբունքային։ Ընկալում էր ենթականերին հուզող հարցերը և հնարավորության սահմաններում օգնում նրանց։ Աշխատում էր հաշվի չառնել անձնական ժամանակը։ Վայելում էր կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Իր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում ծառայակիցներին։ 

2019 թ. նրան շնորհվել է «Գեներալ մայոր» բարձրագույն սպայական կոչում։  


 

Նմանատիպ նյութեր