211652_close_icon
views-count46022 դիտում article-date 12:28 31-12-2021

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Երևան-Թալին ավտոճանապարհին Samand-ում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում  ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ  Երևան- Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մարել են Samand մակնիշի ավտմեքենայում առաջացած հրդեհը:

Մինչ հրշեջների ժամանումը,  կրակի տարածման դեմ պայքարել է վարորդ Աշոտ Սահակյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ, սակայն ՃՈ ծառայությունից վարորդը հրաժարվել է, ասելով, որ ինքը վնասվածքներ չի ստացել, ավտոմեքենայում էլ կրակը հանկարծակի է բռնկվել:

 Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու  հերթապահ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր