211652_close_icon
views-count34747 դիտում article-date 23:09 28-12-2021

Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի  բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների  ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր