211652_close_icon
views-count1495 դիտում article-date 15:08 28-12-2021

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2021 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:

54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Քվեարկության արդյունքները՝

  1. Խոակին Կապառոս (Հայաստանի ազգային հավաքական) 16 2 4 90
  2. Դմիտրի Գունկո («Արարատ-Արմենիա») 5 8 5 54
  3. Վարդան Բիչախչյան («Արարատ») 3 7 9 45
  4.  Եղիշե Մելիքյան («Փյունիկ») 2 6 7 35
  5. Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի Մ-19 հավաքական) 4 4 2 34
  6. Ալեքսանդր Գրիգորյան («Ալաշկերտ») 1 3 3 17
  7. Ռաֆայել Նազարյան (Հայաստանի Մ-21 հավաքական, ԲԿՄԱ) 0 1 1 4:

Նմանատիպ նյութեր