211652_close_icon
views-count55134 դիտում article-date 22:35 27-12-2021

Վանդալիզմ՝ Գեղարքունիքի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Զ. Դ-ն դիմել է ոստիկանության Ճամբարակի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Թթուջուր գյուղի գերեզմանատանը կոտրել են 2020 թվականին մահացած ամուսնու՝ Ա. Ս-ի շիրմաքարը, իսկ տապանաքարը կողաշրջել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր