1999 դիտում
20:54 23-12-2021
«Թալինում կրքերը չեն հանդարտվում». «Զարթոնք»-ը ոստիկանությանը և ԱԱԾ-ին կոչ է անում զերծ մնալ տեղական ինքնակառավարման մարմնի ներքին հարցերին միջամտելու և մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու գործելաոճից
Թալինում կրքերը չեն հանդարտվում
1) Կարեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել.
2) Վարչական դատարանը Տավրոս Սափեյանին ընտրելու մասին որոշումն անվավեր ճանաչելու գործի քննությունը նշանակել է 24.12.2021թ. ժամը 18:00-ին.
3) Ճնշումները շարունակվում են
Թալինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել ընտրողների 50 տոկոսից ավելին, և փորձում է ուժային կառույցների ճնշումների միջոցով կառավարելի դարձնել համայնքը:
Փաստ է, որ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների անդամները, որոնք ունեն 11 մանդատ, ընդհանուր 21-ից, միասին պայմանավորվել են ստանձնել համայնքի կառավարման պատասխանատվությունը:
Փաստ է նաև, որ «Հայք» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ըստ պայմանավորվածության պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, ինքնաբացարկ է հայտնել և իր ձայնը փոխանցել է ՔՊ ներկայացուցիչ Տավրոս Սափեյանին, որը տեղի է ունեցել ոստիկանական ուժերով շրջափակված Թալինի համայնքապետարանի շենքում:
«Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների 10 անդամները դիմել են վարչական դատարան՝ Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, այն պատճառաբանությամբ, որ Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի թեկնածուն կարող էր առաջադրվել խմբակցության կողմից:
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, վարույթ է ընդունել հայցը և գործի քննությունը նշանակել է 2021թ. դեկտեմբերի 24-ին ժամը 18:00-ին, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 հասցեում:
Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը նոտարի կողմից վավերացված հրաժարական է ներկայացրել Թալինի համայնքապետարանին:
Իշխանությունը չպատկերացնելով, որ ավագանու անդամի կողմից տրված հրաժարականի փաստն արդեն իսկ ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հիմք է և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ հրաժարականից հրաժարվելու կամ հետ կանչելու հնարավորություն, ուժային կառույցների միջոցով փորձ է անում Կարեն Գրիգորյանի նկատմամբ կրկին ճնշումներ գործադրել:
Մեր տեղեկություններով ուժային կառույցները, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության Թալինի աշխատակիցները, նույնպես ներգրավվել են ավագանու անդամների և ընտրական ցուցակում գտնվող անձանց նկատմամբ ճնշման գործընթացին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, զերծ մնալ տեղական ինքնակառավարման մարմնի ներքին հարցերին միջամտելու և մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու գործելաոճից: Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բոլոր միջամտություններն արձանագրվելու են և իրավական պատասխանատվության հարցն անկասկած բարձրացվելու է:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
18:19 09-05-2024
ՔՊ-ական Ռոման Համբարձումյանը ցույցի մասնակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու կոչ է անում
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին