1227 դիտում
16:30 23-12-2021
Կառավարությունը մերժեց 1 անձից գնումների գործընթացի շրջանակները նվազեցնելու ընդդիմադիր պատգամավորի նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, ով առաջարկում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում եւ նվազեցնել կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։
Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»:
Հիշեցնենք, որ վերջին 3 տարիներին պետական համակարգում 1 անձից գնումների ծավալն աննախադեպ աճել է՝ կազմելով պետական գնումների գրեթե կեսը:

Նմանատիպ նյութեր
2059 դիտում
09:56 08-04-2023
Մեկ անձից կատարվող գնումների շքերթը շարունակվում է. հերթը «Երևան պանդոկ»-ինն է. «Ժողովուրդ»
12069 դիտում
15:07 14-09-2017
Կառավարությունը մերժեց բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին նախագիծը
7707 դիտում
14:41 25-10-2018
Կառավարությունը մերժեց Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու նախագիծը. armtimes.com
Այս բաժնից
580 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան