13090 դիտում
22:39 03-08-2017
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ՝ մեծագույն գրողի տուն-թանգարանը կզարդարեն նրա հեքիաթների հերոսները
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում անցկացրել է քանդակի սիմպոզիում:
Երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվել էին 12-ը։ Այնուհետև, հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում ստեղծագործելու և բնակվելու հնարավորություն են ստացել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի երիտասարդ քանդակագործները:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով ստեղծվել են Թումանյանի հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները: Այսօր արդեն այցելուները Դսեղի շրջանաձև այգուց մինչեւ տուն-թանգարան կարող են դիտել Թումայանի հերոսների, հրապարակում՝ տուֆակերտ, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա քանդակները:
Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Ասյտեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը...
Նմանատիպ նյութեր
5469 դիտում
18:03 28-04-2024
Բարեգործական երեկույթ․Վահան Տերյանի 140-ամյակին ընդառաջ ՋԱՀ-ը կվերականգնի մեծանուն գրողի տուն-թանգարանը
1950 դիտում
23:36 15-02-2019
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից