14132 դիտում
19:42 21-12-2021
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել 28-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևահում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հախվերդյանի գլխավորությամբ։
Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ժամանակավորապես բնակվում է Ամիրյան փողոցում գտնվող «Սև» հոսթելում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
13610 դիտում
22:32 24-09-2024
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին
1766 դիտում
18:36 25-05-2017
Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է