13859 դիտում
22:32 24-09-2024
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին
Սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ռավինդեր Պռիտամչանդը և հայտնել, որ մեկ օր առաջ՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը սև գույնի ավտոմեքենայով Լենինգրադյան 24 հասցեի մոտ կանգնեցրել է իր կողմից վարած մոպեդը, ծակող գործիքի գործադրմամբ ու սպառնալիքով իրենցից հափշտակել է իր մոտ եղած գումարը և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում Ռ. Պռիտամչանդը հայտնել է, որ իրենից հափշտակել են 45 000 դրամ, սակայն ինքը չի հիշում ավտոմեքենայի մակնիշը ու համարանիշը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ավազակային հարձակում կատարող անձի ինքնությունը և նրա վարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, նրան, ավտոմեքենան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
14207 դիտում
19:42 21-12-2021
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել 28-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին
1811 դիտում
18:36 25-05-2017
Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է