211652_close_icon
views-count1514 դիտում article-date 17:32 20-12-2021

Մեր խնդիրն Ազգերի լիգայում B խմբից դուրս չմնալն է. Արմեն Մելիքբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրել առնվազն մնալ B ենթախմբում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար տարին երկու մասի բաժանվեց: Գարնանային հատվածում եղան փայլուն հաղթանակներ, իսկ աշնանային հատվածում եղան պարտություններ և ոչ-ոքիներ: Հաղթանակները բարձրացրեցին սպասելիքների հավաքականից, իսկ աշնանային հատվածից հետո որոշակի հիասթափություն կար»,-ասաց Մելիքբելյանը:

Հավաքականը հավաքած միավորներով աշխարհի առաջնության ընտրական փուլերում լավագույն երկրորդն արդյունքն ուներ:

«Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հավաքականում ընդգրկվել են մեծ թվով ֆուտբոլիստներ: Նախկինում ընտրանին ավելի սահմանափակ էր: Հիմա գլխավոր մարզիչն ընտրություն է կատարում 5 տասնյակ ֆուտբոլիստներից: Մեր մշակած ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է»,-ընդգծեց նա:

Մելիքբեկյանի խոսքով` Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրված կայունացնել թիմի խաղը: «Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույն B խմբից դուրս չմնալն է»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր