2678 դիտում
22:28 05-06-2018
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները հանդիպելու են ՀՀ վարչապետի հետ
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հունիսի 5-ին հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են նախաձեռնության անդամները:
Հանդիպման ժամն ու վայրը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ` հունիսի 5-ին հրավիրված ասուլիսում բողոքի ակցիայի մասնակից Վազգեն Գալստյանը նշել էր, որ իրենց նպատակն է Ամուլսարի ոսկու հանքի գործունեության դադարեցումը, քանի որ այն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը և բնությանը վնաս է պատճառում:
Ի պատասխան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է:
«Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով»,- ասել էր նա:
Ջերմուկում և Գնդեվազում ակտիվիստները 10-օրյա դադարից հետո հունիսի 4-ի վաղ առավոտվանից նորից սկսել էին իրենց բողոքի ակցիան` փակելով դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող բոլոր ճանապարհները՝ այդ կերպ խոչընդոտելով այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
12057 դիտում
19:53 23-05-2018
Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչները հանդես են եկել հայտարարությամբ
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան