211652_close_icon
views-count45215 դիտում article-date 10:28 17-12-2021

Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրելի հատվածով անցնող երեխային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10–ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով  Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10  տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո  վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:

Օպերատիվորեն  ժամանել են   ՀՀ ոստիկանության  պարեկային  ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի պարեկներ Սերգեյ Կարապետյանն ու Նարեկ Ասլանյանը սահմանազատել են տարածքը և տեղում կարգավորել են  երթևեկությունը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չուեննա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վրաերթի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Երեխան  եղել է մոր հետ և  փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով;

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր