211652_close_icon
views-count18959 դիտում article-date 20:34 16-12-2021

Երևանում պարեկները կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձերը.

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է կամրջից ցած նետվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, մոտենալով նշված վայր, արգելապատնեշից այն կողմ կանգնած տղամարդու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյոնքում հնարավոր է եղել նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գեզարքունիքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Պ-ն է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ժամը 01։40-ի սահմաններուն նկատել են, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշից այն կողմ ու սպառնում է ցած նետվել։ 

Այս դեպքում էլ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել տղամարդու կողմից ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Պարզվել է՝ նա Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Արթուր Մ-ն է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր