1933 դիտում
09:27 10-12-2020
Նոր փոփոխություններ՝ Արցախում. Հայկ Խանումյանը պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, և առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին:
Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, և քննարկումները դեռ ընթանում են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձևավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով:
Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին:
Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից և նոր անձանց է պաշտոնների նշանակում:
Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երևանից տեղափոխվեց Արցախ և ստանձնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1563 դիտում
15:55 18-02-2021
Հայկ Խանումյանը պարզաբանումներ է ներկայացրել Արցախում ՏԻՄ ընտրությունների հետաձգման վերաբերյալ
1399 դիտում
07:51 01-11-2023
Ինչ աշխատանքի առաջարկ է ստացել Հայկ Խանումյանը. Ժողովուրդ
4000 դիտում
11:10 22-05-2020
Ինչ պաշտոն կստանա Սամվել Բաբայանը Արցախում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»