68121 դիտում
21:20 15-12-2021
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են BMW-ն, 2 Mercedes-ն ու Opel Zafira-ն, կա վիրավոր, օպերատիվ են գործել ոստիկաններն ու ԱՊՊԱ ընկերության վթարային փորձագետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Մ-ի վարած Opel Zafira մակնիշի, Լոռու մարզի բնակիչներ՝ 29-ամյա Սևակ Ա-ի վարած Mercedes մակնիշի, 50-ամյա Արմեն Պ-ի վարած Mercedes Viano մակնիշի և 46-ամյա Արտակ Ս-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Ս-ի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 44-ամյա Պ. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մ. Մամյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Արամ Միքայելյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+