Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նախաձեռնել է տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 26-ին, ավանդույթի համաձայն, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նախաձեռնել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ, որի ընթացքում հանձնեց նաև շնորհակալագրեր:
Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց լրագրողներին՝ Վանաձորի համայնքապետարանի գործունեությունը հանրության ուշադրության առանցքում պահելու, արդյունավետ համագործակցության և գրագետ լուսաբանման համար, նշելով, որ լրագրողները հանդիսանում են չորրորդ իշխանություն, և իրենք սիրում և հարգում են այդ մասնագիտությունը:
Դեկտեմբերի 26-ն այս առումով ավանդական էր, սակայն միևնույն ժամանակ՝ տարբերվող, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական մթնոլորտում էր:
Հանդիպման պաշտոնական մասին հաջորդեց անմիջական զրույցը տարվա ձեռքբերումների և խնդիրների մասին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի