211652_close_icon

Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը․ Սեյրան Օհանյան

views-count25672 դիտում article-date 14:33 10-12-2020
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ « Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։ Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն...

Posted by Seyran Ohanyan on 2020 թ. դեկտեմբերի 10, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր