211652_close_icon
views-count43582 դիտում article-date 12:01 14-12-2021

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Կապանում. տանը հայտնաբերել են 67–ամյա կնոջ դի. կասկածյալը նրա որդին է. ժամանել են մարզի դատախազն ու ոստիկանապետը

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում դի կա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային  վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը:

 Ոստիկաններն ու քննիչները նշված տանը ակնհայտ բռնության հետքերով հայտնաբերել են  նույն տան բնակիչ, 67-ամյա  Սիլվա Դավթյանի դին:

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական գործողություններ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 42-ամյա  Գևորգ Գ.-ին:

Վերջինս Կապանի ոստիկանությունից ներկայացվել է Սյունքիի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր օր-ի 104  հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Գ.-ն սպանվածի որդին է,  ով նախկինում եղել է դատապարտված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր