211652_close_icon
views-count32443 դիտում article-date 21:55 12-12-2021

Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհայիին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վարչության պետի՝օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիս բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:
 
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ա, Բաբայանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և  ավտոմեքենան հայտնաբերելու ուղղդությամբ:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր