211652_close_icon
views-count2288 դիտում article-date 10:43 10-12-2021

Սպառազինությունների հավասարակշռության պահպանումն անհրաժեշտություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր ՀԱՊԿ անդամ պետություններից Հայաստանի զինված ուժերն են առաջնահերթ զգում ռազմական անհրաժեշտ ներուժի վերականգնման կարիք, քանի որ զգալի ռազմական ռեսուրսներ էին ներդրվել Արցախի պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելու համար: Այն դեպքում, երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմին հաջորդող տարում 50 տոկոսով ավելացրել է սեփական ռազմական բյուջեն, Հարավային Կովկասում հիմնական մտահոգող խնդրի՝ Արցախի կարգավիճակի շուրջ նոր զարգացումները կանխելու համար սպառազինությունների հավասարակշռության պահպանումն անհրաժեշտություն է:

Միանշանակ է, որ ադրբեջանաթուրքական զույգն իր ծրագրերի իրականացման հարցում կանգ չէր առնի, եթե Հայաստանը չգտնվեր ՀԱՊԿ-ում եւ մեր երկրում տեղակայված չլիներ ՌԴ 102-րդ ռազմաբազան: Մյուս կողմից էլ քննարկման ենթակա չէ այն բացարձակ ճշմարտությունը, որ վերջիններս ՀՀ անվտանգության անհրաժեշտ, բայց ոչ լիարժեք բավարար պայմաններ են, եւ մեր պետության ռազմական ներուժի վերականգնումն ու նորացումը քննարկումներից դուրս են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր