1848 դիտում
22:57 08-12-2021
Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իսկ եթե վարակը առաջանա մինչև եզրափակիչը, ապա մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ: Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:
Նույն կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:
Նմանատիպ նյութեր
2626 դիտում
12:06 16-10-2015
«Սանթոսը» հաստատել է. Նեյմարը պետք է որակազրկվի կես տարով
3437 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի