85852 դիտում
13:40 07-12-2021
Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջներն ու «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի ու ծխի դեմ. օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ:
Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնական ենթակայանի թիվ 018 բժիշկների հերթապահ բրիգադը՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի, բուժքույր Հասմիկ Համփարյանի և բուժակ Կարեն Անտոնյանի գլխավորությամբ:
Վերջիններս մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ դրա կարիքը կունենան:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Նարեկ Մուրադյանի և Գեղամ Անտոնյանի գլխավորությամբ:
Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային և հետաքննական բաժանմունքների ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+