211652_close_icon
views-count66867 դիտում article-date 16:36 05-12-2021

Մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, իսկ մի «Կամազի» տեխնիկական փոքր խնդրի հարց չեն կարողանում լուծել․ Մամիկոն Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մարդը չի հասկացել, որ մեծությամբ երրորդ քաղաքի ղեկը ստանձնելը ոչ միայն աթոռ է ու ծառայողական մեքենա, այլ նաև մեծ պատասսխանատվություն, էդ մարդը պետք է հոգար հոգսերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից առաջդրված Վանաձորի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի թեկնածուի իր հասցենին հնչեցրած քննադատություններին։

Նա վստահեցրեց, որ ինքը լավ ժառանգություն է թողել։ «Ես երկու ամիս է Վանաձոր համայնքի ղեկավար չեմ, ինչքան մարդը պետք է բարոյական արժեքներից զուրկ լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն, այսինքն ինձ մեղադրեն առկա խնդիրների համար, իսկ իրենց կողմից նշանակած, այժմ անունն անգամ հանրությանը հայտնի չդարձած անձը, որն այսօր ԺՊ-ն է, մեղավոր չէ»,-ասաց նա:

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ անհեթեթ են պնդումները, թե թե քաղաքին սպասարկող «Կամազն» անսարք է, երբ չեն էլ պարզել, թե խնդիրն ինչից է, տեխնիկական փոքր հարց է, որը արագ կարող էին լուծել 5 օր խոսելու փոխարեն։ Ըստ նրա՝ շատ նորմալ է, որ երրորդ քաղաքն ունի ընդամենը երկու տեխնիկա, որովհետեւ Վանաձորի համար 2 տեխնիկան 6 ժամում կարողանում էր ամբողջ քաղաքը շրջել։

«Էդ ո՞նց է՝ մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, առավոտն արդեն նոր վարիչ կա: Պոլիկլինիկայի վարիչը դեռ չհանած՝ արդեն գիտեն, թե ում են նշանակում, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի ղեկավարն ու տեղակալը արձակուրդում են, չէին մտածում, որ քաղաքում ձյուն է գալու, մի կամազի տեխնիկական խնդրի հարց չեն կարողացել լուծել»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր