116567 դիտում
11:17 29-11-2021
Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
aravot.am-ը գրում է. «Econews. Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։
Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։
Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական հարթակում ավելի քանի 113 հազար հետևորդ ունի և 7 մլն-ից ավելի հավանում, սակայն, ինչպես ակնհայտ է տեսանյութերից, չի կարողացել յուրացնել անվտանգության մի քանի պարզ կանոն»։
Կենդանիները հաճախ են սոցիալական հարթակներում հետևորդներ ներգրավելու մոլուցքի զոհը դառնում։ Շատ ակտիվ օգտատերեր կենդանիներին օգտագործում են որպես զվարճանքի միջոց, նկարահանում այդ ամենը և տարածում սոցիալական հարթակներում՝ նպաստելով այդ անպատասխանատու վարքի տարածմանը։ Նման վարքն անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, որ կարող է վնաս հասցնելու կենդանու առողջությանը։ Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատավանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16063 դիտում
18:31 15-04-2018
ՀՀ Ոստիկանություն. Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ վտանգել է մասնակիցների կյանքն ու առողջությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2631 դիտում
18:33 15-06-2015
Գազայի հատվածի կենդանաբանական այգում առյուծի ձագին շունն է կերակրում. տեսանյութ
4835 դիտում
12:21 01-11-2019
Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. Երևանի փոխքաղաքապետ
Այս բաժնից
1183 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
439 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը