27938 դիտում
19:38 28-11-2021
Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին. News.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին, հայտնում է News.am-ը:
«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում: Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են: Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:
Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը «լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»:

Նմանատիպ նյութեր
3861 դիտում
15:20 21-07-2022
Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի թաքցնում, թե ում է պետք այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին