Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը. Արա Զոհրաբյան
Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը:
«– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է նա։