«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի 25 մասնակից ստացել է հավաստագիր
Ամփոփվել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի արդյունքները, մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։
Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին։ Նոյեմբերի 22-24-ը ընթանում էր վերջին՝ երրորդ փուլը։ Դասընթացին մասնակցել են մարզերն ու Երևանը ներկայացնող 25 երիտասարդներ՝ երիտասարդական աշխատողներ կամ մասնագետներ, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների խնդիրների լուծմանը։
Ծրագրի շրջանակում երիտասարդական աշխատողները քննարկել են մի շարք թեմաներ՝ ինքնաճանաչում և ինքնակատարելագործում, նոր դարաշրջանի աշխատաշուկայի յուրահատկություններ, մասնագիտական կողմնորոշմանն աջակցող երիտասարդական աշխատանքի մեխանիզմներ, երիտասարդակենտրոն մոտեցումներ և այլն։
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նրա գնահատմամբ՝ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստումը» վարչության ամենակարևոր ծրագրերից մեկն է։
«Մեծ ոգևորությամբ ենք իրականացնում այս դասընթացը։ Ծրագիրը զարգացնելու և ավելի մասնագիտական դարձնելու պլաններ կան։ Հույս ունենք, որ նաև ձեր աջակցությամբ, ձեր տեսակետների միջոցով ենք կարողանալու այն բարելավել և շարունակական զարգացման միջոցով ավելի լավ արդյունքների հասնել»,- դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է Գ. Մամիկոնյանը։
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի փորձագետներից Մանե Պապոյանի խոսքերով՝ մասնակիցների միջև ստեղծվել են գործընկերային կապեր, որոնք լավ հիմք կարող են դառնալ նոր համագործակցությունների համար։