Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն հանգեցնելու է հակագործողության․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պաշտոնական Անկարայի ցինիզմն արդեն սահմաններ չի ճանաչում: Վերջինս մի կողմից իր կամակատար Ադրբեջանին դրդում է Հայաստանի հետ սահմանային բախումների եւ իրավիճակի ապակայունացման, մյուս կողմից էլ կառավարության նիստում քննարկում է իր իսկ հրամանով ապակայունացված երկրների միջեւ սահմանի վիճակը:
Այլ կերպ ասած՝ թյուրքական պետությունները լծված են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի տորպեդահարմանը: Վերջիններս կրկին փորձում են ռազմական ճանապարհով քաղաքական բանակցային լուծումներ պահանջող խնդիրներ կարգավորել, ինչը աբսուրդ է եւ անիրականանալի:
Հետեւաբար՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի պատերազմական հանցագործությունների մեջ մինչեւ ականջները խրված այս պետություններին շատ զգայուն տարածաշրջանը չտանել դեպի հերթական պայթյունի, եւ նրանց ամեն կերպ հասկացնի, որ այստեղ առկա խնդիրն անհնար է լուծել զենքի միջոցով: Ցանկացած ռազմական քայլ հանգեցնելու է պատասխան ռազմական հակաքայլի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։