211652_close_icon
views-count13297 դիտում article-date 21:09 21-11-2021

Վիրավոր վիճակում 2 ժամ շարունակել է մարտը` չթողնելով մոտենան իրեն. Մայոր Գասպարյանի հիշատակին հուշ-ցերեկույթ անցկացվեց. News.am

Վազգեն Սարգսյան Ռազմական Համալսարանում  այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Գևորգ Գասպարյանի հիշատակին, հայտնում է News.am-ը:

Գեւորգ Գասպարյան ծնվել է 1989թ. Ապրիլի 5-ին ք. Աբովյանում։ 1995թ. սեպտեմբերից տեղափոխվում և բնակություն են հաստատում քաղաք Շուշիում։ 1996-2002թթ. հաճախել է Շուշիի Ա. Մանուկյանի անվան դպրոցը։ 2002թ.-ից որոշում է ուսումը շարունակել Փոքր Մհեր կրթահամալիրում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2011թ-ից ծառայության է անցել Արցախի ՊԲ-ի Մարտունու երրորդ պաշտպանականում։ Կոչումով մայոր էր՝ Շտաբի Պետ։ Զորամասի պատիվը միշտ բարձր է պահել, մասնակցել է նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմին, ունի բազմաթիվ պարգևատրումներ,խրախուսանքներ, շքանշաններ և պատվոգրեր։

 Արիաբար կռվել է 2020թ. 44 օրյա պատերազմում, որի ժամանակ էլ ծանր վիրավորում է ստացել։ Նոյեմբերի 3-ին Մարտունին պաշտպանելիս ծնոտի հատվածում վիրավորվել է, սակայն հետ չի նահանջել և գրեթե 2 ժամ շարունակել է մարտը, չթողնելով, որ մոտենան իրեն փրկելու նպատակով, որպեսզի ավելի զոհեր չլինեն։ 

Վիրավոր վիճակում առաջին բուժօգնություն է ցուցաբերել իր վիրավոր զինընկերոջը, սակայն շտապօգնության մեքենայի մոտ, թշնամու դիպուկահարը չի վրիպել և իր արձակած գնդակը նշանակետին է հասել։ 

Գեւորգին  հասցրել են Երևանի «Աստղիկ» ԲԿ նոյեմբերի 6-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ 

Հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում՝ նոյեմբերի 9-ին։ 

Գևորգ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճան և Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից Տիգրան Մեծ շքանշաններով։ Ամուսնացած էր, ունի երկու անչափաս երեխա։ 

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր