211652_close_icon
views-count108601 դիտում article-date 14:34 19-11-2021

Վալերիյ Օսիպյանի եղբոր որդուց տուժած կինը սպառնալիքներ է ստանում. նա փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 17-ին ֆոտոռեպորտաժ  էր հրապարակել, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին,  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժած քաղաքացուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն դեպքի մասին մանրամասներ է  բացում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝  բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացրել էին հատուկ օպերացիա, որի արդյունքում  հայտնաբերվել էր թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք էր դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել,  որ  այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել էին իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չէին վերադարձրել և ինքը ուներ կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ,  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզել էին նրանց ինքնությունը:

Նրանք էին՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը:

Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:  

Այն քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է: 

Մանրամասները ՝տեսանյութում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր