27004 դիտում
19:58 12-11-2021
Ֆիզկուլտ ինստիտուտում տեղի ունեցավ լեգենդ դարձած հրազդանցի սպարապետ Թաթուլ Հակոբյանին նվիրված «Թիկունքում» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանի սպարապես, լեգենդ դարձած Թաթուլ Հակոբյանի հիշատակին նվիրված «Թիկունքում» գրքի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին լեգենդի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից։ Կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված ու ճանաչված երգիչներ Արամոն և Գևորգ Մարտիրոսյանը։ Գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ նաև «գաբրիելա» դուետը։
Ելույթով հանդես եկան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, ապա սիրված մտավորական, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էդիկ Մինասյանը։
Գրքի հեղինակը Թաթուլի կինն է՝ Անահիտը, ով ընթերցողի դատին է հանձնել այս օրերին հայ ընթերցողին շատ անհրաժեշտ գիրքը։ Գրքում ներկայացված է սիրո ու կյանքի մասին, ինչպես նաև Թաթուլի բացակայությունը։
Գիրքը բացում է Թաթուլի իսկական կերպարը, կերպար, որում ամփոփված է իսկական հայը, իսկական զինվորը, հայրենիքը սիրողն ու հանուն հայրենիքի կյանքը զոհաբերողը։
Հետախույզ Թաթուլի որդին՝ Մոնթեն, միջոցառման ողջ ընթացքում ձեռք էր մեկնում հերոս հորը նվիրված գրքին ու հայացքը չհեռացնելով շապիկից՝ գրքերը նվիրում էր հանդիսատեսին։
Լուսանկարները տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+