211652_close_icon
views-count38485 դիտում article-date 17:40 12-11-2021

Ըստ որոշ կանխատեսումների 1֊2 տարվա ընթացքում  Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կփոխի սահմանադրությունը եւ կգնա նախագահական ընտրությունների. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ըստ որոշ կանխատեսումների 1֊2 տարվա ընթացքում  Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կփոխի սահմանադրությունը եւ կգնա նախագահական ընտրությունների։

Այն Նիկոլ Փայինյանը, որը պատերազմը պարտվելուց հետո գնաց խորհրդարանական ընտրությունների եւ հաղթեց, ավելին հաղթեց առանց ընտրակեղծիքների, համենայնդեպս ընդդիմությունը նրան ընտրակեղծիքներ կատարելու մեջ չմեղադրեց։

Այն Նիկոլ Փաշինյանը ում օրոք բանտում նստած ընդդիմադիր թեկնածուն կարողացավ հաղթել իշխանության թեկնածուին։
Կարծում եմ ՏԻՄ ընտրություններում, ընդդիմությունը էլի է հաղթանակներ կտանի։

Լավ այդ ամենը շատ լավ է, բայց ԱԺ եւ ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերում եւ ժողովրդի ու միջազգային հանրության մոտ արմատացնում, ազնիվ ընտրական պրոցեսներ կազմակերպող ղեկավարի կերպար, եւ եթե նա կեղծի նախագահական ընտրությունները ոչ ոք չի համարձակվի այդ《սորբ》մարդուն մեղադրել ընտրակեղծարարության մեջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր