211652_close_icon
views-count1268 դիտում article-date 20:30 11-11-2021

Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3710 շահառու

ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3710 շահառու, ցանվել է 15 802 հա վարելահող, որում ներառված են նախկինում չմշակվող հողակտորներ։

Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում բարձրորակ սերմացուի պահանջ կա։ Այս տարի 18 տնտեսվարողների ներկրած գարնանացան սերմացուն արագ սպառվել է։

Ծրագրի համար պետաջակցությամբ 481 մլն դրամ էր հատկացվել։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր