211652_close_icon
views-count2878 դիտում article-date 20:01 10-11-2021

Գնել Սանոսյանը հայտնել է նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները

Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները իրենց հաշվարկներով կտևեն մոտ 7-8 տարի։

«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակեց Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր